ԱՂԵՏԻՑ ՓՐԿՎԱԾՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԹԻՄԵՐ. ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆՔ ՓՐԿՎԱԾՆԵՐԻՆ ԻՐԵՆՑ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐՈՒՄ [https://www.fema.gov/hy/fact-sheet/disaster-survivor-assistance-teams-meeting-survivors-where-they-are] Release Date: Հուն 23, 2025 Release Number: FS 004 Աղետից փրկվածների աջակցության թիմերը (DSAT) գտնվում են Լոս Անջելեսի վարչաշրջանում և աջակցում են անտառային հրդեհներից փրկվածներին՝ նրանց օգնության տրամադրման նպատակով գրանցելու, անմիջական կարիքները բացահայտելու, ներկայացված դիմումների թարմացման և լրացուցիչ ռեսուրսներ տրամադրող համայնքային կենտրոններ ուղղորդելու միջոցով: ԱՂԵՏԻՑ ՓՐԿՎԱԾՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԹԻՄԵՐ Graphic [Family and FEMA staff standing in front of a house] DSAT-ին կազմված է խմբերից, որոնք այցելում են աղետից տուժած համայնքներ՝ աղետից օրեր, երբեմն ժամեր անց: Նրանք հաճախ քայլում են տուժած տարածքներով կամ փոքր խմբերով հավաքվում համայնքային հաստատությունում: Երբ այցելում են տուժած համայնքներ, գործում են որպես FEMA-ի աչքեր, ականջներ և երբեմն՝ ձայն: Նրանք պատրաստ են բնակիչներին օգնել դիմել աջակցության, նույնիսկ՝ ամենադժվար պայմաններում: DSAT-ի առաքելությունը ներառում է կարևոր և նոր առաջացող կարիքների գնահատումը և զեկուցումը FEMA-ի ղեկավարությանը՝ վերջիններիս կողմից որոշումներ կայացվելու նպատակով: Նրանց պարտականությունները ներառում են՝ * Աջակցման դիմումի ներկայացման գործընթացի վերաբերյալ փրկվածներին տեղում ուղղորդման տրամադրում և աղետներից տուժածների՝ FEMA-ի աջակցության վերաբերյալ ակնարկի տրամադրում: * Փրկվածների դիմումների վերանայում, դիմումի կարգավիճակի մասին հիմնական տեղեկությունների տրամադրում և գործի նյութերի համար նոր տեղեկությունների կամ փաստաթղթերի հավաքում: * Աղետից փրկվածների և տեղական պաշտոնյաների ներգրավում կարիքների բացահայտմանը, որոնք անհապաղ են, սակայն դրանց ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկվել, և որոնք FEMA-ն կամ գործընկեր գործակալությունները կարող են օգնել լուծել: * Աջակցել համայնքի հասանելիության և համագործակցության խթանմանը տեղական, նահանգային, տոհմական կամ տարածքային արտակարգ իրավիճակների կառավարիչների, հաշմանդամների հարցերով գործընկերների, մասնավոր հատվածի, կամավոր գործակալությունների և կրոնական կազմակերպությունների հետ՝ փրկվածներին աջակցելու նպատակով համագործակցության մշակույթ խթանելու համար: