ՎՏԱՆԳԻ ՄԵՂՄԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԱՆՀԱՏՆԵՐԻ ԵՒ ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ – ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ [https://www.fema.gov/hy/fact-sheet/hazard-mitigation-under-individuals-and-households-program-wildfire-measures] Release Date: Հուն 20, 2023 Համայնքների ուժեղացմանն ու կայունության մեծացմանն ուղղված իր հանձնառության շրջանակում Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունը (FEMA) օգնություն է տրամադրում իրավունակ տանտերերին, որոնք տուժել են նախագահի կողմից հայտարարված աղետներից՝ օգնելու նրանց վերանորոգել տները կամ կառուցել ավելի ամուր, ավելի հուսալի տներ, ինչպես սահմանում է Ռոբերտ Թ․ Սթեֆորդի Աղետների հետևանքների վերացման և արտակարգ իրավիճակներում օգնության տրամադրման մասին օրենքը1 [https://www.fema.gov/fact-sheet/hazard-mitigation-under-individuals-and-households-program-wildfire-measures#footnotes] (Սթեֆորդի օրենք)։  Տների սեփականատերերը, որոնք տուժել են անտառային հրդեհների պատճառած վնասներից և ունեն Անհատների ու տնային տնտեսությունների ծրագրի (IHP) շրջանակում տրամադրվող տների վերանորոգման օգնության իրավունք, կարող են իրենց տանը հասցված վնասի պատճառի և ծավալի հիման վրա լրացուցիչ դրամական միջոցներ ստանալ հետևանքների վերացման կոնկրետ միջոցառումների համար։ Հետևանքների վերացման կոնկրետ միջոցառումներն են․  ՔԱՄՈՒՑ/ՓՈԹՈՐԿԻՑ ՎՆԱՍՎԱԾ ՏՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆԱԿ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԸ2 [https://www.fema.gov/fact-sheet/hazard-mitigation-under-individuals-and-households-program-wildfire-measures#footnotes] ԿԱՐՈՂ ԵՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՍՏԱՆԱԼ ՀԵՏԵՒՅԱԼԻ ՀԱՄԱՐ․  * Տանիքի վերանորոգում, որով կմեծացվի տանիքի դիմացկունությունը ավելի ուժեղ քամիներին և կկանխվի ջրի ներթափանցումը։  ՋՐՀԵՂԵՂԻՑ ՎՆԱՍՎԱԾ ՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԸ3 [https://www.fema.gov/fact-sheet/hazard-mitigation-under-individuals-and-households-program-wildfire-measures#footnotes] ԿԱՐՈՂ ԵՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՍՏԱՆԱԼ ՀԵՏԵՒՅԱԼԻ ՀԱՄԱՐ․  * Տանիքի վերանորոգում, որով կմեծացվի տանիքի դիմացկունությունը ավելի ուժեղ քամիներին և կկանխվի ջրի ներթափանցումը։ * Ջրատաքացուցիչի կամ վառարանի բարձրացում՝ ապագայում ջրհեղեղից պատճառվող վնասից խուսափելու համար։ * Էլեկտրական վահանակի բարձրացում կամ տեղափոխում՝ ապագայում ջրհեղեղից պատճառվող վնասից խուսափելու համար։  ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀԻ ՄՐԻՑ ԵՒ ՄՈԽՐԻՑ ՎՆԱՍՎԱԾ ՏՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆԱԿ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԸ4 [https://www.fema.gov/fact-sheet/hazard-mitigation-under-individuals-and-households-program-wildfire-measures#footnotes] ԿԱՐՈՂ ԵՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՍՏԱՆԱԼ ՀԵՏԵՒՅԱԼԻ ՀԱՄԱՐ․  * Ձեղնահարկի, նկուղային տարածքների և պատշգամբի տակ գտնվող փակ կառույցների օդափոխության անցքերի փակում՝ հրդեհից առաջացող վնասը կանխելու համար։ * Հրակայուն նյութերից ջրորդանների և տերևների պաշտպանակների տեղադրում՝ հրդեհից առաջացող վնասը կանխելու համար։  Դրամական միջոցների տրամադրման մասին նամակն ստանալուց հետո դիմումատուները, որոնց տան վերանորոգման օգնությունը ներառում է լրացուցիչ դրամական միջոցներ հետևանքների վերացման միջոցառումների համար, կստանան լրացուցիչ նամակ, որում կբացատրվեն, թե ինչ միջոցառումներ են նախատեսված հետևանքների վերացման համար։ Տան վերանորոգման օգնության՝ ներառյալ հետևանքների վերացման ֆինանսավորման համար գործում է Սթեֆորդի օրենքով սահմանված կացարանային օգնության սահմանաչափը, որը 2022 ֆինանսական տարվա համար կազմել է 37 900 ԱՄՆ դոլար։ Հետևանքների վերացման օգնությունը սահմանափակ է և տրամադրվում է միայն տան այն տարրերի համար, որոնք նախքան աղետից վնասվելը գոյություն են ունեցել և աշխատող վիճակում են եղել։  ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄ ՏԱՆԻՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ * Ասֆալտի բիտումից կղմինդրով տանիքների համար FEMA-ն խորհուրդ է տալիս վնասված կամ ավերված կղմինդրները փոխարինել այնպիսի նոր կղմինդրներով, որոնք նախատեսված են դիմակայելու ժամում մինչև 116 մղոն արագությամբ քամու ուժգնությանը։ * Վերանորոգման միջոցով տանիքին պատճառված վնասի նվազեցման համար դրամական միջոցներ ստացող սեփականատերերը, որոնց տների տանիքները ասֆալտի բիտումային կղմինդրից են, փոխարինման համար նախատեսված ասֆալտի բիտումից կղմինդրների փաթեթավորումների պիտակների վրա պետք է ստուգեն քամու դիմացկունության ATSM5 [https://www.fema.gov/fact-sheet/hazard-mitigation-under-individuals-and-households-program-wildfire-measures#footnotes] D7158 ստանդարտին համապատասխանության մասին նշումը։ * Քամուց և ջրից առաջացող վնասի նվազեցման նպատակով կատարվող տանիքային վերանորոգումների մեթոդների վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար տե՛ս քամուց և ջրի ներթափանցումից առաջացող վնասի նվազեցման լավագույն գործելակերպերը» [https://www.fema.gov/sites/default/files/documents/fema_improving-windstorm-resilience-fact-sheet_022023.pdf]։ * Տանիքի լուրջ վնասման դեպքում դրամական միջոցները կարող են ներառել նաև կղմինդրների փոխարինումից առաջ ավելի խիտ ռետինապատ մեմբրանի և երեսպատման ավելի հաստ նյութի տեղադրման ծախսերը, որպեսզի հնարավոր լինի նվազեցնել կամ կանխել ներսում ջրից առաջացող վնասը։ * Կղմինդրե ծածկույթ չունեցող տանիքների դեպքում դրամական միջոցները կարող են օգտագործվել այնպիսի տեխնոլոգիաների նախագծման և տեղադրման համար, որոնք կարող են բարձրացնել տանիքի շահագործման հատկանիշները՝ հաշվի առնելով տվյալ աշխարհագրական տարածքին հատուկ աղետների ռիսկերը։  ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՎԱՌԱՐԱՆԻ ԵՒ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉԻ ՀԱՄԱՐ  * Վառարանի կամ ջրատաքացուցիչի բարձրացումը հատակից կարող է օգնել նվազեցնել ապագայում ջրհեղեղից առաջացող վնասի հավանականությունը։ * FEMA-ն խորհուրդ է տալիս վնասված կամ ավերված վառարանը կամ ջրատաքացուցիչը բարձրացնել և տեղադրել շրջանակով հարթակի վրա։ * Նախքան վառարանը կամ ջրատաքացուցիչը բարձրացնելը տան սեփականատերերը կոմունալ ծառայությունների իրենց տեղական ընկերությունից պետք է ճշտեն, թե արդյոք կան պահանջներ, որոնք կսահամանափակեն վառարանի կամ ջրատաքացուցիչի բարձրացումը։ * Ապագայում ջրհեղեղից առաջացող վնասի ռիսկը նվազեցնելու նպատակով վառարանի կամ ջրատաքացուցիչի բարձրացման մեթոդների մասին մանրամասն տեղեկությունների համար տե՛ս FEMA-ի թիվ 312 հրապարակումը՝ «Տանտիրոջ ուղեցույց արդիականացման վերաբերյալ» , 3-րդ խմբագրություն (2014), գլուխ 9, «Սպասարկման սարքավորումների պաշտպանությունը» [https://www.fema.gov/sites/default/files/2020-08/FEMA_P-312.pdf]։  ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՎԱՀԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ  * Էլեկտրական վահանակների բարձրացումը կամ տեղափոխումը կարող է օգնել նվազեցնել ապագայում ջրհեղեղից առաջացող վնասի հավանականությունը։ * Կոմունալ ծառայություններ մատակարարող ընկերության պահանջների և Էլեկտրասարքավորումների ստանդարտների մասին ազգային օրենսգրքի համաձայն գործում են սպասարկման էլեկտրական սարքավորումների տեղադրման վայրի սահմանափակումներ։ Նախքան էլեկտրական վահանակը բարձրացնելը տան սեփականատերերը կոմունալ ծառայությունների իրենց տեղական ընկերությունից պետք է ճշտեն, թե արդյոք կան պահանջներ, որոնք կսահամանափակեն էլեկտրական վահանակի բարձրացումը կամ տեղափոխումը։ * Էլեկտրական համակարգերի տեղափոխման վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար տե՛ս FEMA-ի թիվ 312 հրապարակումը՝ «Տանտիրոջ ուղեցույց արդիականացման վերաբերյալ» , 3-րդ խմբագրություն (2014), գլուխ 9, «Սպասարկման սարքավորումների պաշտպանությունը» [https://www.fema.gov/sites/default/files/2020-08/FEMA_P-312.pdf]։  ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՆՑՔԻ ՑԱՆՑԻ ՀԱՄԱՐ  * Ձեղնահարկի, նկուղային տարածքների և պատշգամբի տակ գտնվող փակ կառույցների օդափոխության անցքերի փակումը կարող է կանխել ածխի կտորների ներթափանցումը և կրակի տարածումը տան ներքին տարածքներում։ * Եթե օդափոխության անցքերը ցանցեր չունեն, կամ եթե գոյություն ունեցող ցանցի բացվածքները ¼ դյույմից մեծ են, FEMA-ն խորհուրդ է տալիս ձեղնահարկի, նկուղային տարածքների և պատշգամբի տակ գտնվող փակ կառույցների օդափոխության բոլոր անցքերի վրա ցանցեր տեղադրել։ * Օդափոխության անցքերի ցանցերի տեղադրման վերաբերյալ մանրամասն տեղեկությունները տե՛ս FEMA-ի «Անտառային հրդեհների գոտիներում կառուցապատման ուղեցույց տանտերերի համար․ օդափոխության անցքեր» տեղեկագրում [https://www.fema.gov/sites/default/files/documents/fema_p-737-vents-technical-fact-sheet-8.pdf]։  ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՋՐՈՐԴԱՆՆԵՐԻ ԵՒ ՊԱՇՏՊԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ  * Հրակայուն նյութերից (օր․՝ ցինկապատ պողպատ, պղինձ և ալյումին) ջրորդանների և ջրահեռացման ակոսների, ինչպես նաև ջրորդաններում մետաղական ցանցերի կամ մետաղական թասակների տեղադրումը կարող է նվազեցնել ջրորդաններում ածխի կտորների միջոցով տերևների կամ աղբի բոցավառման հավանականությունը։ * Հրակայուն նյութերից ջրորդանների և տերևների պաշտպանակների տեղադրման վերաբերյալ մանրամասն տեղեկությունները տե՛ս FEMA-ի «Անտառային հրդեհների գոտիներում կառուցապատման ուղեցույց տանտերերի համար․ ջրորդաններ և ջրահեռացման ակոսներ» տեղեկագրում։  [https://www.fema.gov/sites/default/files/documents/fema_p-737-gutters-and-downspouts-technical-fact-sheet-9.pdf] Նահանգային, տարածքային, ցեղային և տեղական կառավարությունների պահանջները կարող են տարբերվել FEMA-ի ուղեցույցներից և առաջարկություններից։ Այդ պատճառով նախքան հետևանքների վերացման համար առաջարկվող միջոցառումները տան վերանորոգումներում ներառելը տան սեփականատերերը պետք է համագործակցեն կառուցապատման հարցերով իրենց տեղական դեպարտամենտների հետ՝ ապահովելու նահանգային, տարածքային, ցեղային և տեղական բոլոր պահանջների կատարումը։ Եթե վնասն առաջացել է ջրհեղեղի հետևանքով, և համայնքը մասնակցում է Ջրհեղեղից առաջացող վնասներից ապահովագրության ազգային ծրագրին, ջրհեղեղի հետևանքների վերացման միջոցառումների մասին մանրամասն տեղեկանալու համար տան սեփականատերերը պետք է դիմեն ողողված տարածքի տեղական իշխանությանը։6 [https://www.fema.gov/fact-sheet/hazard-mitigation-under-individuals-and-households-program-wildfire-measures#footnotes] Վտանգի մեղմացման դրամաշնորհի կամ IHP ծրագրով տրամադրվող այլ օգնության վերաբերյալ հարցեր ունեցող տանտերերը մանրամասն տեղեկությունների համար կարող են զանգահարել FEMA-ի թեժ գծի 800-621-3362 հեռախոսահամարով։   ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ * Բաժին 408 (c)(2)(A)(ii)։ * Հետևանքների վերացման միջոցառումները գործում են 2021 թ․ մայիսի 26-ին կամ դրանից հետո հայտարարված աղետների համար։ * Հետևանքների վերացման միջոցառումները գործում են 2021 թ․ մայիսի 26-ին կամ դրանից հետո հայտարարված աղետների համար։ * Հետևանքների վերացման միջոցառումները գործում են 2021 թ․ մայիսի 26-ին կամ դրանից հետո հայտարարված աղետների համար։ * ASTM International կազմակերպությունը (նախկինում՝ Փորձարկումների և նյութերի ամերիկյան կազմակերպություն) ստանդարտացման միջազգային կազմակերպություն է, որը մշակում և հրապարակում է կամավորության սկզբունքով համաձայնեցված տեխնիկական ստանդարտներ նյութերի, ապրանքների, համակարգերի և ծառայությունների լայն շրջանակի համար։   * Ողողումների հարցերով իրենց նահանգային կառավարչի հետ կապվելու համար տան սեփականատերերը կարող են օգտվել Ողողումների նահանգային կառավարիչների ասոցիացիայի պատասխանատուների ցուցակից՝ այցելելով Ողողումների նահանգային կառավարիչների (SCS) կոնտակտային տվյալների կայքէջ (floods.org)։